ՀՀ քաղաքական, մտավորական ու տնտեսական էլիտան Բաղրամյանում 26-ում է. կխոսվի Սահմանադրության փոփոխությունների կենսագործման մասին
ՀՀ քաղաքական, մտավորական էլիտան Բաղրամյան 26 հասցեում է, որտեղ այսօր կազմակերպվել է ՀՀ Նախագահի ընդունելությունը: Նախագահը խոսելու է ՀՅԴ-ի հետ համագործակցության, այլ՝ Սահմանադրության փոփոխությունների կենսագործման մասին։
Այս պահին ՀՀ Նախագահի նստավայրում են ` Աժ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ պատգամավորներ Գագիկ Մինասյանը և Հակոբ Հակոբյանը, առհասարակ՝ ՀՀԿ գործադիրի բոլոր անդամները, դեսպաններ, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ, Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն, ընդդիմադիր պատգամավորներ, ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչներ ու մտավորականներ:
Նախքան Նախագահի նստավայր մտնելը ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը խուսափեց պատասխանել լրագրողների հարցերին` նշելով, որ կոռեկտ չէ նախքան ՀՀ Նախագահի ելույթը որևէ բան տեղեկացնել լրագրողներին, մանավանդ, որ միջոցառումը ո՛չ ՀՀԿ Գործադիր մարմնին է վերաբերում, ո՛չ էլ` Ազգային ժողովին:










