Իսրայելի վարչապետի կնոջ կողմից վիրավորված աշխատողը 25.000 դոլարի փոխհատուցում կստանա

12:01 • 12.02.16

Երուսաղեմի դատարանը վճռել է, որ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի կինը` Սառա Նեթանյահուն, վիրավորել ու անարգել է իր տան աշխատողներից մեկին, ով ավելի վաղ կնոջ դեմ դատական հայց է ներկայացրել:

 

Ինչպես հայտնում է cnn.com-ը,  դատավճռի համաձայն՝ հայցվորը` Մենաչեմ Նաֆթալին, պետք է 25.000 դոլարի փոխհատուցում ստանա Սառա Նեթանյահուի պատճառած հոգեբանական սթրեսի դիմաց:

 

Euronews.com-ը հավելում է, որ Նաֆթալին վարչապետի նստավայրում է աշխատել 2011-2012թթ. ընթացքում` Նեթանյահուի կնոջ կողմից բազմիցս դառնալով անհիմն վիրավորանքների, մեղադրանքների թիրախ:

 

Հայցվորը նշել է, որ դատարանի կայացրած վճիռն իր համար «փոքր, բայց նշանակալի հաղթանակ է»: Բացի այդ, նա հավելել է, որ պատրաստվում է գիրք գրել ու ավելի մանրամասնորեն ներկայացրել Սառա Նեթանյահուից կրած վիրավորանքները:


Վարչապետի գրասենյակը դեռևս չի մեկնաբանել դատարանի որոշումը։
 

Իսրայելի վարչապետի կնոջ կողմից վիրավորված աշխատողը 25.000 դոլարի փոխհատուցում կստանա