Ստամբուլում 5- հարկանի շենք է փլուզվել (տեսանյութ)

17:29 • 12.02.16

Ստամբուլի Բեյօղլու թաղամասում 5- հարկանի շենք է փլուզվել։


Ինչպես տեղեկացնում է թուրքական Zaman կայքը, հաղորդվում է, որ շենքը նախկինում դատարկված է եղել, և ներսում ոչ ոք չի եղել։ Դեպքի վայրում աշխատում են շտապօգնության և փրկարար ջոկատները։

 

Ըստ նախնական տվյալների՝ տեղումների ընթացքում շենքից տարօրինակ ձայներ են լսվել։ Դրանից հետո 15 րոպեի ընթացքում շենքը փլուզվել է։ Վնասվել է նաև հարևան շենքը։

 

Ոստիկանությունն անվտանգության նկատառումներով շրջափակել է շենքը։ Բուժօգնության խմբերն ամեն դեպքում, ապահովության նպատակով, հերթապահություն են իրականացնում։

 

 

Ստամբուլում 5- հարկանի շենք է փլուզվել (տեսանյութ)