Սիրիական ընդդիմությունը հայտնել է ժնևյան բանակցություններին վերադառնալու նախապայմանը

10:04 • 12.02.16

Սիրիայի ընդդիմադիր ուժերից մեկի ներկայացուցիչ Սալիմ ալ- Մուսլաթը հայտարարել է, որ ընդդիմությունը կվերադառնա ժնևյան բանակցությունների սեղանի շուրջ, եթե համոզվի, որ Սիրիայի օգնության միջազգային խմբի առաջարկած նախագիծը կյանքի է կոչվում։

 

«Եթե մենք տեսնենք, որ այդ նախագիծն իրականացվում է, ուրեմն շատ շուտով կհանդիպենք Ժնևում»,- մեջբերում է vz.ru-ն Մուսլաթին։

 

Աղբյուրը հիշեցնում է, որ երեկ Մյունխենում կայացել է Սիրիայի օգնության միջազգային խմբի հանդիպումը, որի արդյունքում կողմերը պայմանավորվել են 1 շաբաթվա ընթացքում Սիրիայում հրադադարի ռեժիմ հաստատել:

 

Բացի այդ, արևմտյան երկրները խոստացել են Սիրիայի հարցով համագործակցել Ռուսաստանի հետ։ Իսկ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ասել է, որ անհրաժեշտ է բանակցություններ վարել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ։


 

Սիրիական ընդդիմությունը հայտնել է ժնևյան բանակցություններին վերադառնալու նախապայմանը