Թայվանում փլատակների տակ գտել են գրկախառնված սիրահարների դիերը (լուսանկարներ)

16:22 • 12.02.16

Թայվանցի փրկարարները երկրի հարավ-արևմտյան հատվածում հզոր երկրաշարժի հետևանքով փլուզված բարձրահարկ շենքի փլատակների տակից դուրս են բերել սիրահար զույգի, ովքեր եղել են գրկախառնված վիճակում:

 

Ինչպես նշում է The Daily Mail-ը, դատելով տղայի` Սայ Մեգջիայի մարմնի դիրքից` նա փորձել է պաշտպանել ընկերուհուն` որպես կենդանի վահան ծածկելով նրան։ Մինչդեռ նրանք միմյանց ձեռք բռնած են եղել։

 

Քսանմեկամյա երիտասարդներն ուսանողներ էին ու պատրաստվում էին ամուսնանալ:

 

Հիշեցնենք, որ ըստ վերջին տվյալների՝ փետրվարի 6-ին տեղի ունեցած 6.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 94-ի: Փլատակների տակ շարունակում է մնալ մոտ 100 մարդ։

 

 

Upsetting: Rescuers discover the body of a young Taiwanese couple who died after an earthquake hit Taiwan

The loving couple: The pair both 21 studied at Kun Shan University in Tainan, southwest Taiwan

Tragic: Rescue workers carry away the bodies of the couple from the site of the collapsed apartment block

Emotional clean up: Rescue workers carry the body of a student which was pulled from the rubble

Թայվանում փլատակների տակ գտել են գրկախառնված սիրահարների դիերը (լուսանկարներ)