Թուրքիան հայտարարել է երկրի հարավ-արևելքում քուրդ գրոհայինների դեմ գործողության ավարտելու մասին
Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆկան Ալան հայտարարել է, որ Սիրիային և Իրաքին սահմանակից թուրքական Շըրնաք շրջանի Ջիզրե քաղաքում անցկացվող հակաահաբեկչական գործողությունն ավարտվել է: Նրա խոսքերով՝ գործողությունը հաջողություն է ունեցել, գրում է gazeta.ru-ն:
Դեկտեմբերի 14-ից այդ շրջանում պարետային ժամ է սահմանվել:
Փետրվարի սկզբին հայտնի է դարձել, որ երկրի հարավ-արևելքում թուրքական անվտանգության ուժերի մի քանի հատուկ գործողությունների ընթացքում սպանվել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության 25 ներկայացուցիչ:










