ԱՄՆ-ում տղամարդը մաչետեով հարձակվել է ռեստորանի այցելուների վրա
ԱՄՆ Օհայո նահագի Կոլումբուս քաղաքի ռեստորաններից մեկում տղամարդը մաչետեով հարձակվել է մարդկանց վրա: Հանցագործը սպանվել է ոստիկանության կողմից, հայտնում է CNN-ը:
«Նա անմիջապես սկսեց թափահարել մաչետեն այցելուների և աշխատողների ուղղությամբ»,- նշել են տեղի ոստիկանական բաժանմունքում:
Ոստիկանությունը մոտավորապես պարզել է հանցագործի ինքնությունը, սակայն դեռ չի հայտնում նրա անունը:
Ստացված տեղեկությունների համաձայն` միջադեպի հետևանքով վիրավորվել է 4 մարդ, նրանք բոլորը հոսպիտալացվել են: Տուժածներից մեկը վիրահատվել է, և այժմ նրա վիճակը կայուն է գնահատվում։










