Աստանայում հրդեհվել է կիսակառույց երկնաքերը, որը պետք է դառնա Կենտրոնական Ասիայի ամենաբարձր շենքը (տեսանյութեր)

11:39 • 13.02.16

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կառուցվող «Աբու Դաբի պլազա» երկնաքերում բռնկված հրդեհն առավոտյան կողմ մարվել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

 

Հրդեհաշիջման աշխատանքներն ընթացել են բարդ պայմաններում, այրվել են 11-25-րդ հարկերը։

 

Ինչպես հայտնում է Tengrinews.kz-ը՝ նախնական տվյալներով՝ պայթել են գազի բալոնները։



«Աբու Դաբի պլազա» համալիրը կառուցման աշխատանքներից հետո պետք է դառնա Կենտրոնական Ասիայի ամենաբարձրահարկ շինությունը։ Դրա ընդհանուր բարձրությունն, ըստ նախագծի, պետք է լինի ավելի քան 380 մ։
 

 

 

Աստանայում հրդեհվել է կիսակառույց երկնաքերը, որը պետք է դառնա Կենտրոնական Ասիայի ամենաբարձր շենքը (տեսանյութեր)