Burberry-ին դատի են տվել ապակողմնորոշիչ գնանշումների համար
Պրեմիում-դասի հագուստի և աքսեսուարների բրիտանական ռիթեյլեր Burberry-ի դեմ ԱՄՆ-ում կոլեկտիվ հայց է ներկայացվել, որտեղ ընկերությանը մեղադրում են խանութներում ապակողմնորոշիչ գնանշումների օգտագործման մեջ: Նշվում է, որ գնորդներին այդ գները ստիպում են մտածել, որ նրանց մեծ զեղչ է տրամադրվում, գրում է Reuters-ը:
Burberry-ին մեղադրում են մտադրված մանրածախ խանութներում երբեք չվաճառված ապրանքների գների մասին սուտ տեղեկություն տրամադրելու մեջ:
Ընկերությունը հրաժարվել է մեկնաբանություններից:
Հագուստի և աքսեսուարների ռիթեյլերները արդեն բազմիցս դատարանում են հայտնվել մեծածախ խանութներում ապրանքների գների վերաբերյալ մեղադրանքների առնչությամբ:
Անցած տարի ամերիկյան Michael Kors ռիթեյլերը համաձայնել է 4,88 միլիոն դոլար վճարել և փոխել իր առևտրային ռազմավարությունը մեծ զեղչերի «պատրանք» ստեղծելու մեջ մեղադրանքներից հետո նմանատիպ գործը կարգավորելու համար:










