Մեդվեդևը հայտարարել է նոր «սառը պատերազմի» մեկնարկի մասին

14:55 • 13.02.16

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն «վերադարձել են սառը պատերազմի ժամանակներ», գրում է meduza.io-ն։

 

Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է առաջնահերթությունը տա համագործակցությանը, և պետք չէ «երրորդ համաշխարհային ցնցում»։

 

«Գրեթե ամեն օր մեզ որպես գլխավոր սպառնալիք են հայտարարում մեկ ՆԱՏՕ-ի, մեկ Եվրոպայի, մեկ ԱՄՆ-ի ու այլ երկրների համար։ Նկարահանում են վախեցնող ֆիլմեր, որոնցում ռուսները միջուկային պատերազմ են սկսում։ Ես երբեմն մտածում եմ՝ մենք այժմ 2016 թվականո՞ւմ ենք, թե՞ 1962»,-ասել է Մեդվեդևը Մյունխենում անվտանգության հարցերով միջազգային համաժողովում։

 

ՌԴ վարչապետի խոսքով՝ Ռուսաստանի և Արևմուտքի երկխոսությունը եվրատլանտյան անվտանգության, համաշխարհային կայունության ու տարածաշրջանային սպառնալիքների առումով գրեթե դադարել է։

 

Իր ելույթում Մեդվեդևը կոչ է արել վերսկսել համագործակցությունը Ռուսաստանի ու Արևմուտքի միջև։ Նա հիշատակել է այն «վառ օրինակը, թե ինչպես է սկսվում միմյանց ընդառաջ քայլը». դա Հռոմի պապի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հանդիպումն էր Կուբայում՝ փետրվարի 12-ին։

 

Կարող եք կարդալ նաև՝

Աշխարհում իրավիճակը ողբերգական է, միասնական մեծ Եվրոպա չկա. ՌԴ վարչապետ

 

Մեդվեդևն արևմտյան գործընկերներին կոչ է արել «չսպառնալ Սիրիայում ցամաքային գործողություններով»

Մեդվեդևը հայտարարել է նոր «սառը պատերազմի» մեկնարկի մասին