Կրակոցներ Դիլիջանում. 27-ամյա երիտասարդ է հոսպիտալացվել. Shamshyan.com
Փետրվարի 11-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում Դիլիջանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Դիլիջան քաղաքի Շահումյան փողոցի 3-րդ նրբանցքի բնակիչ, 27-ամյա Սերգեյ Միքայելյանը՝ «աջ ստորին վերջույթի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ, տեղեկացնում է Shamshyan.com–ը:
Ս. Միքայելյանը հայտնել է, որ նույն օրը, ժամը 22:00-ի սահմաններում, իրեն անհայտ վայրում և հանգամանքներում անհայտ անձը կրակել է իր աջ ոտքին: Փաստի առթիվ Դիլիջանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:










