Մոլդովան շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական համագործակցության խորացմամբ

15:59 • 13.02.16

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 13-ին Մյունխենում հանդիպել է Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Անդրեյ Գալբուրին, տեղեկացնում է ԱԳՆ կայքը:

 

Շնորհավորելով գործընկերոջը Մոլդովայի արտգործնախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Էդվարդ Նալբանդյանը կարևորել է հարաբերությունների զարգացմանն ուղղված հետևողական քայլերի իրականացումը։

 

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ Անդրեյ Գալբուրը նշել է, որ Մոլդովան շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական համագործակցության խորացմամբ։

 

Զրուցակիցները քննարկել են քաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացման հարցեր։

 

Անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների:
 

Մոլդովայի արտաքին գործերի նախարարը ներկայացրեց Մոլդովայում ներքին կայունության ապահովմանն ուղղված՝ իշխանությունների ջանքերը:
 


 

 

Մոլդովան շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական համագործակցության խորացմամբ