Գվատեմալայի նախագահն աշխատավարձի 60%-ը նվիրաբերել է բարեգործությանը

12:50 • 13.02.16

Գվատեմալայի նոր նախագահը՝ երկրում հայտնի կատակերգու դերասան Ջիմի Մորալեսը, սկսել է իր աշխատավարձի մեծ մասը փոխանցել բարեգործությանը, գրում է Лента-ն:

 

Մորալեսը բարեգործությանն է տրամադրել իր առաջին նախագահական աշխատավարձի 60%-ը` նախքան ընտրությունները խոստացված 50%-ի փոխարեն, և խոստացել է հետագայում էլ անել նույնը:

 

Ընդհանուր առմամբ, պետության ղեկավարը հատկացրել է մոտ 5.200 դոլար, որոնք բաժանվել են 4 ուղղություններով:

 

Պետության ղեկավարին մնացել է միայն իր աշխատավարձի 40%-ը կամ մոտ 3.500 դոլար։

Գվատեմալայի նախագահն աշխատավարձի 60%-ը նվիրաբերել է բարեգործությանը