Ամերիկացի ևս մեկ կոնգրեսական է միացել ադրբեջանցի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների բանաձևին
Ամերիկացի կոնգրեսական Ջո Հեքը աջակցություն է հայտնել «Ակտ՝ Ադրբեջանի ժողովրդավարության համար» բանաձևին, որը նախատեսում է մարդու իրավունքների ոտնահարումների համար մեղավոր ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ վիզային պատժամիջոցների սահմանում. տեղեկացնում է contact.az –ը։
«Օրինագիծն այժմ երկու համախոհ ունի»,-ասել է աղբյուրը։
«Ակտ՝ Ադրբեջանում ժողովրդավարության մասին» նախագծի հեղինակը Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի ղեկավար Քրիս Սմիթն է, ում պաշտոնական Բաքուն մեղադրում է հայամետ կեցվածք ունենալու։
Թե երբ օրինագիծը քվեարկության կդրվի, դեռևս հայտնի չէ։










