Հնդկաստանում բանտի աշխատակիցը համացանցի «աստղ» է դարձել իր «վարակիչ» պարի շնորհիվ (լուսանկարներ, տեսանյութ)
Հնդկաստանում բանտերից մեկի աշխատակիցը համացանցի «աստղ» է դարձել իր ոգևորիչ պարի շնորհիվ, գրում է The Daily Mail-ը։
Նա հնդկական լրատվամիջոցներում ներկայացվում է որպես Շանքարան, նշվում է, որ նա 58 տարեկան է։
Դեպքը տեղի է ունեցել Չենայ քաղաքում։ Բանտի աշխատակիցը, լսելով դրսում Հնդկաստանի Հանրապետության օրվա առիթով անցկացվող շքերթի ձայները, սկսել է դրա տակ պարել, իսկ ներկաներն էլ սկսել են նկարահանել կատարվածը։
Տեսանյութը համացանցում հայտնվելուց հետո մեծ արձագանք է գտել, ինչից հետո նա հայտնվել է ղեկավարության ուշադրության կենտրոնում։ Հնդկաստանի պատժի կրման ծառայությունը քննություն է սկսել, իսկ նա ժամանակավորապես հեռացվել է ծառայությունից։ Տղամարդու հետագա ճակատագիրը կորոշվի առաջիկայում։













