Սիրիայում պատերազմն անհնար է դադարեցնել, քանի դեռ նախագահ է Ասադը. Քերի

16:49 • 13.02.16

Սիրիայում պատերազմն անհնար է դադարեցնել, քանի դեռ երկրում իշխանության է մնում Բաշար ալ-Ասադը. նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին՝ Մյունխենում անվտանգության միջազգային համաժողովի ընթացքում։


«Մարդկանց մեծամասնությունը վստահ է, որ դրան հնարավոր չէ հասնել, եթե նախագահ Ասադը մնա Սիրիայի ղեկավարի պաշտոնին»,- ասել է ԱՄՆ պետդեպի ղեկավարը։


Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը նաև խոստովանել է, որ «Իսլամական պետության» ահաբեկիչներին հաղթելու համար միայն ռազմական ջանքերը բավարար չեն։


«Մենք ծանր հարվածներ ենք հասցնում ԻՊ-ին, հարվածներ ուսումնական ճամբարներին, ենթակառուցվածքներին։ Ազատագրված տարածքները ընդլայնվում են ամեն օր, սակայն ռազմական միջամտությունը բավարար չէ, պետք է կտրել նրանց աջակցությունը։ Այդ պատճառով էլ մեր աշխատանքների երկրորդ փուլը շատ կարևոր է։ Պետք է կտրել նրանց մատակարարման ուղիները»,-ասել է Լավրովը։


Ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել էր, որ մտադիր է վերադարձնել վերահսկողությունը ողջ երկրի տարածքի վրա։ Ասադը նաև խոստացել է չդադարեցնել ահաբեկչության դեմ պայքարը նաև խաղաղության գործընթացի ընթացքում։

 

Սիրիայում պատերազմն անհնար է դադարեցնել, քանի դեռ նախագահ է Ասադը. Քերի