Հռոմի պապը ժամանել է Մեքսիկա

10:16 • 13.02.16

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը սկսել է իր առաջին հովվական այցը Մեքսիկա, գրում է Газета-ն` El Universal-ին հղումով:

 

Նշվում է, որ Մեքսիկայի մայրաքաղաքի միջազգային օդանավակայանում պոնտիֆիկոսին անձամբ դիմավորել են երկրի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն և առաջին տիկինը:

 

Ժամանումից հետո ենթադրվում է, որ պոնտիֆիկոսը հանդիպում կունենա պետության ղեկավարի հետ:


Հռոմի պապը մեկնել է Մեքսիկա Կուբայում Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ պատմական հանդիպումից հետո:

 

Մեքսիկան խոշորագույն կաթոլիկ իսպանալեզու երկիրն է աշխարհում:
 

Հռոմի պապը ժամանել է Մեքսիկա