ԼՂՀ ՊԲ առաջապահ զորամասերը պատժիչ քայլերով ճնշել են հակառակորդի նախահարձակ ակտիվությունը

09:49 • 13.02.16

Փետրվարի 12-ին և լույս 13-ի գիշերը  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 900 կրակոց:


Ըստ՝ ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայության՝ բացի վերոնշյալից, ՊԲ արևելյան ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև 60 /30 արկ/ և 82 /9 արկ/ միլիմետրանոց ականանետեր:


ՊԲ առաջապահ զորամասերի պատժիչ քայլերի արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է:

 

 

ԼՂՀ ՊԲ առաջապահ զորամասերը պատժիչ քայլերով ճնշել են հակառակորդի նախահարձակ ակտիվությունը