Թուրքիայում 30 քուրդ զինյալ է սպանվել

17:38 • 13.02.16

Թուրքական Ջիզրե շրջանում երեկ իրականացված ռազմական գործողության հետևանքով 30 քուրդ զինյալ է սպանվել։


Ինչպես տեղեկացրել է Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը, սպանվածները Քուրդիստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի անդամներ են։


Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ջիզրեի 7 տարբեր շենքերում իրականացված գործողությունից հետո հայտնաբերվել են 30 զինյալների դիեր։


Կան նաև ձերբակալվածներ։ Առգրավվել է մեծ քանակությամբ զենք ու զինամթերք։


Վերջին շրջանում մարտերը թուրք ուժայինների ու քուրդ զինյալների միջև շարունակվում են։ Երկու կողմերից էլ զոհերի ու վիրավորների մասին է հաղորդվում։


Նշվում է, որ վերջին շրջանում իրականացված գործողությունների արդյունքում 654 քուրդ զինյալ է սպանվել։

 

Թուրքիայում 30 քուրդ զինյալ է սպանվել