Ավանի գերեզմանատների մոտ եղբայրը դանակահարել է 13-ամյա եղբորը

16:16 • 13.02.16

 

Երևանի Ավան թաղամասի գերեզմանատան մոտակայքում գտնվող հանրակացարանում երեկ  արտակարգ դեպք է տեղի ունեցել: Հանրակացարանի բնակիչներից երկու եղբայրներ վիճաբանել են, որը հասել է դանակահարության:

 

Արդյունքում` նշված վայրից մեջքի հատվածում դանակի վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 8-րդ դասարանի աշակերտ: Այս մասին Tert.am–ի տեղեկությունները հաստատեցին ՀՀ ոստիկանությունից:

 

Ավանի գերեզմանատների մոտ եղբայրը դանակահարել է 13-ամյա եղբորը