Սթոլթենբերգը հայտարարել է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստ գումարելու շուրջ համաձայնության գալու մասին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստ գումարելու շուրջ համաձայնության ձեռքբերման մասին։
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, նա նշել է, որ պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
«Մենք պայմանավորվել ենք Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստ հրավիրել»,-ասել է նա։
Դրանից բացի, Սթոլթենբերգն ընդգծել է Ռուսաստանի հետ արդյունավետ քաղաքական երկխոսության պահպանման անհրաժեշտության կարևորությունը։
Նա նաև հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ «առճակատման չի ձգտում»։










