Սիրիացի ապստամբները հայտնել են իրենց աջակցող երկրներից հրթիռներ ստանալու մասին՝ «Հալեպը պաշտպանելու համար»

11:20 • 13.02.16

Հալեպ նահանգում Սիրիայի կառավարական զորքի դեմ կռվող ապստամբներն իրենց աջակցող օտարերկրյա պետություններից «ցամաք-ցամաք» դասի հրթիռներ են ստացել։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ ապստամբների հրամանատարությունում աղբյուրների հղումով։

 

Խոսքը 20 կմ հեռահարությամբ հրթիռների մասին է։ Սպառազինությունը մատակարարվել է փետրվարի սկզբին Հալեպի վրա կառավարական զորքի զանգվածային գրոհից հետո։

 
Թե որ երկիրն է մասնավորապես տրամադրել հրթիռները՝ չի հաղորդվում։ 

 

Հիշեցնենք, որ օրերս Սիրիայի աջակցության միջազգային խումբը՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների մասնակցությամբ, համատեղ հայտարարություն է ընդունել, որով կոչ է արվում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում դադարեցնել մարտական գործողություններն այդ երկրում։
 

Սիրիացի ապստամբները հայտնել են իրենց աջակցող երկրներից հրթիռներ ստանալու մասին՝ «Հալեպը պաշտպանելու համար»