ԱՄՆ-ն և Կուբան փետրվարի 16-ին կվերականգնեն կանոնավոր ավիահաղորդակցությունը
ԱՄՆ-ն և Կուբան փետրվարի 16-ին ֆորմալ առումով կվերականգնեն կանոնավոր ավիահաղորդակցությունը. այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպի հաղորդագրությունում:
ԱՄՆ տրանսպորտի նախարար Էնթոնի Ֆոքսը և պետքարտուղարի օգնական Չարլզ Ռիվկինը փետրվարի 16-ին կայցելեն Հավանա` համաձայնագիրը ստորագրելու համար. համաձայնությունը ձեռք էր բերվել 2015թ. դեկտեմբերի 16-ին, գրում է Корреспондент-ը:
Համաձայնագիրը նախատեսում է նաև չարտերային չվերթների քանակի ավելացում: Նշվում է, որ թեև ԱՄՆ-ում օրենքն արգելում է ուղևորություններ դեպի Կուբա զբոսաշրջային նպատակներով, տվյալ համաձայնագիրը կօգնի թույլատրված ուղևորություններին։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն 2014 թվականի ավարտին հայտարարել են հարաբերությունների կարգավորման մեկնարկի մասին։










