ՀՀ–ում օդի ջերմաստիճանը կբարձրանա. առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում փետրվարի 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Ինչպես տեղեկացնում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, Երևանում փետրվարի 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ժամը 09։30-ի դրությամբ Երևանում օդի ջերմաստիճանը -4 է։
Երևանի փետրվարի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 16.70C (1979 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -19.90C (1972 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -2.10C










