Չինաստանում փիղը փախել է արգելոցից` տակնուվրա անելով 15 մեքենա (լուսանկարներ, տեսանյութ)
Չինաստանի հարավային հատվածում վայրի փիղը դուրս է եկել բնական արգելոցի տարածքից` վնասելով ճանապարհի երկանյքով կայացված 15 մեքենա:
Ինչպես նշում է The New York Daily News-ը, քաոսային տեսարանին ականատես են եղել հարյուրավոր տեղացիներ: Բարեբախտաբար, կենդանու 20 րոպեանոց փոխուստի հետևանքով որևէ մեկը չի տուժել:
Արգելոցի տնօրինությանը նշել է, որ փիղն ամենևին էլ գազազած չի եղել, այլ ընդամենը խաղալու տրամադրություն է ունեցել:













