Ղրղզստանում առգրավվել է 200.000 դոլարի հերոին, որը պետք է ուղարկվեր Ռուսաստան

11:13 • 15.02.16

Ղրղզստանի թմրանյութերի վերահսկողության պետծառայության աշխատակիցները, մաքսայինների հետ համատեղ, Բիշքեկում առգրավել են հերոինի խոշոր խմբաքանակ, որը նախատեսված է եղել Ռուսաստան ուղարկելու համար։ Այդ մասին հայտնում է հանրապետության պետական մաքսային ծառայության մամուլի ծառայությունը, փոխանցում է РИА Новости-ն:

 

«Փետրվարի 14-ին համատեղ օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում Բիշքեկում կանգնեցվել է արծաթագույն Ford Galaxy ավտոմեքենա, որի ղեկին եղել է Ղրղզստանի 35-ամյա բնակիչ»,- նշվում է հաղորդագրությունում:

 

Մեքենայի զննման ընթացքում հայտնաբերվել է 13 փաթեթ: Համաձայն նախնական եզրակացության` թմրամիջոցը հերոին է:

 

Հետաքննության տվյալներով` թմրանյութերն Աֆղանստանից ուղարկվել են Տաջիկստան, Ղրղզստան և Ղազախստան, և նախատեսված էին Ռուսաստան՝ պատվիրատուին ուղարկելու համար:
Առգրավված խմբաքանակի արժեքը մոտ 200.000 դոլար է։

 

Ղրղզստանում առգրավվել է 200.000 դոլարի հերոին, որը պետք է ուղարկվեր Ռուսաստան