Ռուսաստանում վերակենդանացման բաժանմունքի հիվանդը խանութ է գնացել` գարեջուր գնելու
Ռուսաստանի Խակասիա մարզում զավեշտալի միջադեպ է տեղի ունեցել: Սայանագորսկ քաղաքում սավանով փաթաթված կիսամերկ տղամարդ է մտել խանութներից մեկը և գարեջուր խնդրել:
Ինչպես տեղեկացնում է НТВ-ն` արտասովոր այցելուն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում պառկած հիվանդներից է եղել և 16 աստիճան ցրտի պայմաններում փողոց է դուրս եկել վիրահատության ենթարկվելուց հետո:
Ինչպես նշվում է` նրա մարմնի վրա հետվիրահատական վիրակապեր ու կաթիլայինի խողովակներ կային: Խանութի աշխատակիցները, ապշած այցելուի տեսքից, ոստիկանություն են կանչել, որից հետո օրինապահ մարմինները նրան վերադարձրել են հիվանդանոց:











