Թուրքիան հայտարարել է, որ շարունակելու է գնդակոծել Սիրիայի քրդերին
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսում շարունակելու է պատասխանել քրդերի հարձակումներին:
Russia Today-ի փոխանցմամբ՝ այս մասին Դավութօղլուն հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին:
Արդեն երկրորդ օրն է` քրդական զինված ուժերը գնդակոծության են ենթարկվում Թուրքիայի կողմից: Անկարան սա պատասխան քայլ է անվանում՝ քրդերի գործողություններին:










