Բոսնիա և Հերցեգովինան ԵՄ-ին անդամակցության դիմում է ներկայացրել
12:35 • 15.02.16
Բոսնիա և Հերցեգովինան Եվրամիությանն անդամակցության վերաբերյալ պաշտոնական դիմում է ներկայացրել, գրում է Reuters-ը։
Այդ մասին հայտնել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։
Ավելի վաղ հաղորդվել է, որ երկիրը մտադիր է այդ դիմումը ներկայացնել մինչև հունվարի վերջ։
Placeholder










