Դեր Զորում «Իսլամական պետության» կողմից տանջամահ արված սիրիացիների եղբայրական գերեզման է հայտնաբերվել
Սիրիայի Դեր էլ-Զոր քաղաքի մերձակայքում սիրիացիների եղբայրական գերեզման է հայտնաբերվել, ովքեր «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների զոհ են դարձել:
ՏԱՍՍ-ը, վկայակոչելով արաբական ԶԼՄ-ներին, հայտնում է, որ խոսքը մի քանի տասնյակ մարդու մասին է, գտնվում է Դեր Էլ-Զորից արևելք Մրատ բնակավայրի մոտ:
Զոհերի թվում նաև կանայք ու երեխաներ կան: Բժիշկները ասել են, որ նրանք հիմնականում գնդակահարված են: 2014-ի դեկտեմբերին Դեր էլ-Զորի մերձակայքում ևս մեկ եղբայրական գերեզման էր հայտնաբերվել՝ տասնյակ դիակներով:










