Ֆրանսիան Թուրքիային կոչ է արել դադարեցնել Սիրիայի քրդերի ռմբակոծությունը

10:37 • 15.02.16

 

 

Ֆրանսիան կոչ է արել Թուրքիային անմիջապես դադարեցնել Սիրիայում քրդական զինուժի ռմբակոծումը, հայտնում է France 24-ը:

 

Փարիզն Անկարային հայտնել է, որ մտահոգված է այդկերպ Սիրիայի հյուսիսում իրավիճակի «վատթարացումից»: Նախօրին նմանատիպ կոչով Թուրքիային էր դիմել նաև ԱՄՆ-ն:

 

Արդեն երկու օր է Թուրքիան ռմբակոծում է Սիրիայի տարածքում գործող քրդական զինուժին՝ վկայակոչելով «ինքնապաշտպանության» անհրաժեշտությունը:

 

Ֆրանսիան Թուրքիային կոչ է արել դադարեցնել Սիրիայի քրդերի ռմբակոծությունը