Գարեգին Բ կշարունակի իր աջակցությունը հայ-վրացական կապերի առավել զորացմանը

17:30 • 15.02.16

 

Փետրվարի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի հետ.տեղեկանում ենք Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։


Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև պետական տարբեր մակարդակներում ձևավորված համագործակցությանը, ինչպես նաև հայ և վրաց ժողովուրդների դարերի պատմություն ունեցող կապերին: Խոսվել է նաև Հայոց և Վրաց Եկեղեցիների հարաբերությունների և վիրահայության հոգևոր-եկեղեցական կյանքում առկա խնդիրների մասին:


Հանդիպման ավարտին, հաջողություն մաղթելով դեսպանին հետագա ծառայության ընթացքում, Վեհափառ Հայրապետը հույս է հայտնել, որ վերջինս կշարունակի իր աջակցությունը բերել հայ-վրացական կապերի առավել զորացմանը:
 

Գարեգին Բ կշարունակի իր աջակցությունը հայ-վրացական կապերի առավել զորացմանը