Հունաստանում ձերբակալվել են Բրիտանիայի զինված քաղաքացիներ
Հունաստանում Թուրքիայի հետ սահմանին ձերբակալվել է Մեծ Բրիտանիայի երկու քաղաքացի, որոնց մոտ զենք է հայտնաբերվել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հունաստանի ոստիկանությունը դեռ չի հայտնում, թե արդյո՞ք նրանք փորձել են մտնել Թուրքիա:
Հաղորդվում է, որ նրանք ձերբակալվել են Ալեքսանդրուպոլիս նավահանգստային քաղաքում:
Նրանց ավտոմեքենայում հայտնաբերվել է հրազենի 18 միավոր և 20 հազար փամփուշտ: Ինչպես հաղորդվում է, երկու քաղաքացիներն էլ ծնվել են Իրաքում:
Հունաստանի ոստիկանությունն այդ միջադեպի հետաքննությունը փոխանցել է ահաբեկչության դեմ պայքարով զբաղվող բաժնին:
Հունվարի 31-ին Հունաստանում ձերբակալվել է Շվեդիայի երկու քաղաքացի, որոնց մոտ նույնպես զենք է հայտնաբերվել: Նրանք ուղևորվում էին Թուրքիա:










