Պուտինը կարող է մեկ զանգով վերջ դնել Սիրիայի պատերազմին. Բրիտանիայի արտգործնախարար
Սիրիայի հակամարտության լուծման համար «բավական է ընդամենը մեկ հեռախոսազանգը»՝ Ռուսաստանի նախագահ Պուտինի կողմից:
«Վեդոմոստի»-ի փոխանցմամբ՝ BBC News-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը:
«Աշխարհում մի մարդ կա, որը կարող է Սիրիայում քաղաքացիական պատերազմին վերջ դնել՝ մեկ հեռախոսազանգ անելով: Դա Պուտինն է», - մասնավորապես ասել է Համոնդը:
Այնուհետև Համոնդը «Ռուսաստանի ազդեցության» հետ է կապել Ասադի հեռացումը: Միաժամանակ, սակայն, բրիտանացի արտգործնախարարը Մոսկվային կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում:










