Արտաշատում ավտոմեքենայով ծառին բախվելու հետևանքով մահացել է քննչական կոմիտեի քննիչը

19:17 • 15.02.16

2016թ. փետրվարի 15-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, ավտովթարի ենթարկվելու հետևանքով մահացել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության հատուկ կարևոր գործերի ավագ քննիչ, արդարադատության մայոր Վահե Գեղամի Ավետիսյանը։


Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

 

Նախնական տվյալներով՝ Վ.Ավետիսյանն իր վարած «Մերսեդես Բենց Ե 320» մակնիշի ավտոմեքենայով Բերքանուշ-Արտաշատ ավտոճանապարհին՝ դեպի Արտաշատ քաղաքի ուղղությամբ ընթանալիս՝ Արտաշատ քաղաքի Խանջյան փողոցի թիվ 17 շենքի դիմաց, բախվել է ճանապարհի երթևեկելի ուղեմասերը միմյանցից բաժանող կանաչապատ գոտում առկա ծառին, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:

 


Դեպքի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

 

Կատարվում է քննություն՝ պարզելու վթարի պատճառները։

 

ՀՀ քննչական կոմիտեն խորին ցավակցություն է հայտնում իր երիտասարդ գործընկերոջ՝ Վահե Ավետիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, մերձավորներին՝ նրա անժամանակ մահվան կապակցությամբ:

 

 

Արտաշատում ավտոմեքենայով ծառին բախվելու հետևանքով մահացել է քննչական կոմիտեի քննիչը