Իրանական նավթով առաջին տանկերն ուղևորվել է Եվրոպա
Ռուսաստանի սահմաններից դուրս «Լուկօյլ» խմբի բոլոր մատակարարումներն իրականացնող Litasco ընկերության նավը դուրս է եկել Խարք կղզու բեռների տերմինալից դեպի Պարսից ծոց, հաղորդում է РИА Новости-ն։
Հաղորդվում է, որ «Լուկօյլ» խումբը և իսպանական Compania Espanola de Petroleos ընկերությունն անցած ամիս պլանավորել են Իրանից եվրոպական նավահանգիստներ նավթի տեղափոխումը։
Ենթադրվում է, որ նավը, որը կարող է տեղավորել մինչև 1 միլիոն բարել, նավահանգստից դուրս է եկել բեռնված։
Իրանական նավթային գերատեսչության ներկայացուցիչը հայտնել է, որ մոտ ժամերին կբեռնվեն բեռներ նաև ֆրանսիական, իսպանական և չինական ընկերությունների համար։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանից, Ֆրանսիայից և Իսպանիայից ընկերությունների կողմից գնված իրանական նավթի 4 մլն բարելով տանկերները մեկ օրվա ընթացքում Իրանից կուղարկվեն Եվրոպա։










