ԻՊ-ին անդամակցելու համար ԱՄԷ-ում 4 մարդ է մահապատժի դատապարտվել
Արաբական միացյալ էմիրությունների դատարանը երկրի 4 քաղաքացիների մահապատժի է դատապարտել Սիրիա մեկնելու և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը անդամակցելու համար. տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
Եվս 6 մարդ 3-10 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտվել՝ պայմանավորված ահաբեկչական խմբավորման գործունեության հետ կապված իրավախախտումներով:
2011 թվականի մարտից Սիրիայում շարունակվում է զինյալ հակամարտությունը, որի պատճառով զոհվել են հարյուր հազարավոր մարդիկ: Կառավարական զորքերը դիմակայում են տարբեր զինյալ խմբավորումները՝ այդ թվում աշխարհի շատ երկրների կողմից ահաբեկչական համարվող «Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորումներին:










