Թուրքիան զորք չի ուղարկել Սիրիա. Թուրքիայի ՊՆ

10:46 • 15.02.16

Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել է, թե երկրի իշխանությունները Սիրիա զորք չեն ուղարկել և չեն պատրաստվում նման բան անել, տեղեկացնում է gazeta.ru-ն:

 

Ավելի վաղ Սիրիայի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ թուրք զինվորները՝ 12 մեքենաներով, զինված, հատել են Սիրիայի սահմանը:

 

Նշվել է, որ մեքենաներն ուղեկցում են մինչև 100 զինված մարդիկ, որոնց թվում կարող են լինել թուրք զինվորներ ու վարձկաններ։

Թուրքիան զորք չի ուղարկել Սիրիա. Թուրքիայի ՊՆ