ԿՀՎ ղեկավարը նախազգուշացրել է ԱՄՆ-ում հնարավոր ահաբեկչական գործողությունների մասին
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինները կարող են նոր ահաբեկչություններ կազմակերպել ԱՄՆ-ի տարածքում: Այդ մասին CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ջոն Բրենանը, փոխանցում է Лента-ն:
«Ես կարծում եմ, որ նրանք կփորձեն այստեղ տեղափոխել իրենց մարդկանց, նյութեր, որոնք պետք են նրանց»,- ենթադրել է ԿՀՎ ղեկավարը:
Բացի այդ, ահաբեկիչները կարող են վարձկանների հույս ունենալ, որոնց կներգրավվեն արդեն ԱՄՆ-ի տարածքում:
«Չեմ կարծում, որ նրանք անպայման հաջողության կհասնեն»,- հավելել է Բրենանը:
Ահաբեկիչները փորձում են կոնֆլիկտ հրահրել Արևմուտքի և մուսուլմանական աշխարհի միջև, նշել է նա: Բրենանի կարծիքով` դա արվում է ՒՊ-ի շարքերում նոր կողմնակիցներ գրավելու համար:
Հայտարարություններն այն մասին, թե ԱՄՆ-ն փորձում է հսկողության տակ առնել այն երկրները, որտեղ գտնվում են ահաբեկիչները, հեռու է ճշմարտությունից, ընդգծել է ԿՀՎ ղեկավարը:










