Հոնգ Կոնգը լուսավորվել է 25 հազար LED վարդերով Վալենտինի օրվա առիթով (լուսանկարներ)

10:49 • 15.02.16

Հոնգ Կոնգը լուսավորվել է LED լույսերից պատրաստված 25 հազար սպիտակ վարդերով՝ կատարյալ վայր դառնալով զույգերի համար, ովքեր ցանկանում են տոնել Վալենտինի օրը ռոմանտիկ միջավայրում, գրում է The Daily Mail-ը:

 

Լույսերով վարդերի այգին, որը ստեղծելու համար պահանջվել է վեց ամիս, գիշերը լուսավորում է երկնաքերերը և հազարավոր այցելուների գրավում:

Յուրաքանչյուր սպիտակ վարդ, որն ունի յոթ թերթիկների յոթ շերջ, անհատապես է տնկվել և ջրակայուն է՝ ցուցահանդեսի ողջ ընթացքում անվնաս մնալու համար: Ցուցահանդեսը լուսավորվում է ամեն օր երեկոյան ժամը 6-ից, այն կտևի մինչև փետրվարի 22-ը:


Կազմակերպիչները՝ Pancom գործակալությունը, ընտրել է Հոնկոնգը` որպես այգու ցուցադրման համար առաջին վայր՝ համաշխարհային շրջագայությունը սկսելուց առաջ:

 

Հոնգ Կոնգը լուսավորվել է 25 հազար LED վարդերով Վալենտինի օրվա առիթով (լուսանկարներ)