Լիբիայում ազգային համաձայնության կառավարություն է ձևավորվել
Լիբիայի նախագահական խորհուրդը հայտարարել է ազգային համաձայնության կառավարության ձևավորման մասին, գրում է korrespondent.net-ը։
Նախարարական հինգ պորտֆել հանձնվել է երկրի արևմտյան շրջանի ներկայացուցիչներին, չորսը՝ արևելյան, երեքը՝ հարավային: Կառավարության կազմում ներառվել է երեք կին։
Ազգային համաձայնության կառավարության ստեղծումը՝ գործարար Ֆաիզ Սարաջի ղեկավարությամբ, և Նախագահական խորհրդի ձևավորումն անցումային շրջանում, որը պետք է ավարտվի խորհրդարանական ընտրությունների անցկացմամբ, նախատեսված է Լիբիայի քաղաքական համաձայնությամբ, որը ստորագրվել է 2015 թվականի դեկտեմբերի 17-ին։
Լիբիայի կառավարության նախկին կազմը հունվարին չի ստացել միջազգային հանրության կողմից ճանաչված խորհրդարանի աջակցությունը: Վստահության քվե չտալու գլխավոր պատճառը եղել է նախարարական պաշտոնների մեծ թիվը՝ 32։










