Իրե՛նք կառաջարկեն. Մեդվեդևը՝ պատժամիջոցների չեղարկման մասին

13:01 • 15.02.16

Ռուսաստանի իշխանությունները չեն խնդրի Արևմուտքին պատժամիջոցների չեղարկման մասին։ Այդ մասին The Time ամսագրին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

 

«Մենք ոչինչ չենք խնդրի: Դուք հիանալի գիտեք մեր գրականությունը: Բուլգակովը շատ լավ խոսք ունի «Վարպետն ու Մարգարիտան» գրքում, երբ Վոլանդն ասում է, որ երբեք ոչինչ մի խնդրեք, նրանք իրենք կառաջարկեն և իրենք ամեն ինչ կտան»,- ասել է Մեդվեդևը։

 

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ու Արևմուտքը ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանել Ուկրաինայի հարցում դիրքորոշման համար։

 

 

Իրե՛նք կառաջարկեն. Մեդվեդևը՝ պատժամիջոցների չեղարկման մասին