Մեդվեդևը բացատրել է նոր «սառը պատերազմի» մասին իր խոսքերը

13:46 • 15.02.16

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը The Time ամսագրին տված հարցազրույցում բացատրել է «նոր «սառը պատերազմի»» մասին իր խոսքերը։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի վարչապետը Մյունխենի անվտանգության հարցերով համաժողովի ընթացքում նշել է ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև «նոր «սառը պատերազմի» մասին։ Մեդվեդևը նշել է, որ Ռուսաստանը հաճախ անվանում են ՆԱՏՕ-ի, Եվրոպայի և Ամերիկայի համար ամենավտանգավոր սպառնալիքը։ Նա նշել է, որ իրական սպառնալիքները բոլորովին այլ տեղ են:

 

«Ես ոչ մի տեղ չեմ ասել այն մասին, որ նոր «սառը պատերազմ» է սկսվել, բայց ես ասել եմ այն մասին, որ ՆԱՏՕ-ի որոշումները հրահրում են նոր «սառը պատերազմի» առաջացման: Ես դա ասել եմ և պատրաստ եմ նորից հաստատել: Որովհետև ինձանից առաջ ելույթ է ունեցել իմ նախկին գործընկեր պարոն Սթոլթենբերգը, ով այժմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն է, բայց ի՞նչ էր նա ասում: Նա ասում էր՝ Ռուսաստանը հարկավոր է սահմանափակել, մեծացնել զորակազմերը, պաշտպանվել բոլոր սահմաններին։ Բայց եթե դա «սառը պատերազմի» պատրաստություն չէ, ապա ի՞նչ է»,- հայտարարել է Մեդվեդևը:

 

 

Մեդվեդևը բացատրել է նոր «սառը պատերազմի» մասին իր խոսքերը