700.000.000 դոլար. չինացիները կրծկալների միջոցով մետամֆետամինի մեծ խմբաքանակ են տեղափոխել Ավստրալիա

13:31 • 15.02.16

Սիդնեյի ոստիկանությունն առգրավել է մետամֆետամինի խոշոր խմբաքանակ, որը հայտնաբերվել է մի չինացու ու Հոնգոնգի անձնագիր ունեցող 3 մարդու մոտ։

 

Ինչպես հայտնում է lenta.ru-ն, թմրանյութը եղել է հեղուկ վիճակում ու կշռել է 720 լ։ Իրավապահները դրա արժեքը գնահատել են 700 մլն դոլար։

 

Ոստիկանների փոխանցմամբ՝ հեղուկ մետամֆետամինը լցված է եղել կապսուլների մեջ, որոնք էլ իրենց հերթին թաքցված են եղել կրծկալների մեջ:

 

Ավստրալիայի արդարադատության նախարար Մայքլ Կինենը մանրամասնել է, որ սա երկրի պատմության ընթացքում թմրանյութերի` երբևէ առգրավված խոշորագույն խմբաքանակն է: Ըստ պաշտոնյայի՝ դրա վաճառքից նարկոդիլերները կարող էին ստանալ 1.26 մլրդ դոլարի եկամուտ։

 

700.000.000 դոլար. չինացիները կրծկալների միջոցով մետամֆետամինի մեծ խմբաքանակ են տեղափոխել Ավստրալիա