Հռոմի պապը կոչ է արել մեքսիկացիներին չգայթակղվել փողով և փառքով

10:44 • 15.02.16

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել մեքսիկացիներին չտրվել գայթակղություններին, որոնք հանգեցնում են կործանման և մեղքի: Պոնտիֆիկոսը դիմել է մի քանի հարյուր հազարավոր մարդկանց, ովքեր հավաքվել են մեքսիկական Էկատեպեկում` լատինամերիկյան երկրի մայրաքաղաքի ամենախիտ բնակեցված և ամենաաղքատ արվարձաններից մեկում, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

Գայթակղությունների թվում, որոնց քրիստոնյաները բախվում են ամեն օր, Հռոմի պապը ներառել է հարստությունը, ունայնությունը և հպարտությունը:

 

«Եղբայրներ և քույրեր, հիշե՛ք, որ սատանայի հետ չեն խոսում, նրա հետ հնարավոր չէ խոսել, քանի որ նա կհաղթի։ Միայն Աստծո խոսքի ուժով կարելի է հաղթել նրան։ Մենք ընտրել ենք Հիսուսին, այլ ոչ թե սատանային: Մենք ցանկանում ենք գնալ նրա հետևից, սակայն գիտենք, որ դա հեշտ չէ: Մենք գիտենք` ինչ է նշանակում գայթակղվել փառքով և իշխանությամբ»,- ասել է պոնտիֆիկոսը:

 

Նա նշել է, որ Աստված սպասում է մեզ և ցանկանում է ապաքինել մեր սրտերն ամենից, ինչը կործանում է, կործանում է մեզ կամ մյուսներին:

 

Հռոմի պապը Մեքսիկա է ժամանել փետրվարի 12-ին` ռուս պատրիարք Կիրիլի հետ պատմական հանդիպումից հետո:

Հռոմի պապը կոչ է արել մեքսիկացիներին չգայթակղվել փողով և փառքով