Մեքսիկական հիվանդանոցում Հռոմի պապին հուզել է քաղցկեղով հիվանդ 15-ամյա աղջկա կատարումը (լուսանկարներ, տեսանյութ)

19:53 • 15.02.16

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Մեքսիկա կատարած այցի երկրորդ օրվա շրջանակներում այցելել է մանկական հիվանդանոց և զրուցել տասնյակ երեխաների հետ:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը` երիտասարդ հիվանդներից մեկն անակնկալ է մատուցել Հռոմի պապին` կատարելով  Ավե Մարիա ստեղծագործության ակապելա գեղեցիկ տարբերակը: Քաղցկեղով հիվանդ 15-ամյա Ալեքսիա Գարդունյոյի կատարումը հուզել է ինչպես քահանայապետին, այնպես էլ սրահում գտնվող բոլոր ներկաներին:

Երեխաներից մեկը Հռոմի պապին բարի գալուստ է մաղթել և իր իսկ ձեռքով պատրաստված նկար է նվիրել` վերջինիս պատկերով և «Բարի գալուստ, սիրելի պապ» գրությամբ:

Զրուցելով և օրհնանքի խոսքեր ասելով բոլոր հիվանդներին պապն  իր ձեռքով դեղ է խմեցրել ոմանց:


 

 

Մեքսիկական հիվանդանոցում Հռոմի պապին հուզել է քաղցկեղով հիվանդ 15-ամյա աղջկա կատարումը (լուսանկարներ, տեսանյութ)