Համացանցում քննարկում են «վեր թռչող» Սաակաշվիլիին (տեսանյութ)

12:28 • 15.02.16

Համացանցում հայտնվել է Վրաստանի նախկին նախագահ, այժմ Ուկրաինայի Օդեսա շրջանի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի հարցազրույցը վրացական հեռուստաալիքներից մեկին։

 

Հարցազրույցն առաջացրել է համացանցի օգտատերերի բուռն արձագանքը, գրում է korrespondent.net-ը:

 

Տեսանյութում երևում է, թե ինչպես է Սաակաշվիլին, պատասխանելով զրուցակցի հարցերին, անընդհատ «վեր թռչում»։

 

Համացանցի օգտատերերն անմիջապես սկսել են ենթադրություններ անել, թե ինչու է նա իրեն այդպես պահում: Մեկն ասել է, թե նա ուրախությունից է վեր թռչում, մյուսը՝ թե շատ նյարդային է եղել։

 

 

Համացանցում քննարկում են «վեր թռչող» Սաակաշվիլիին (տեսանյութ)