Ուժեղ քամին օդ է հանել ինքնաթիռը՝ առանց օդաչուի (տեսանյութ)

20:51 • 15.02.16

Համացանցում տարածվել է տեսանյութ, որում արտասովոր թռիչք է ֆիքսված:

LifeNews-ը նշում է, որ ուժեղ քամին օդ է բարձրացրել փոքր ինքնաթիռը՝ առանց որևէ օդաչուի միջամտության: Տեսանյութում երևում է, թե ինչպես է քամին նախ ճոճում օդանավը, ապա անսպասելի թռցնում-տանում:

Առայժմ անհայտ է, թե որտեղ են ֆիքսվել այս կադրերը և թե ինչ ճակատագրի է արժանացել ինքնաթիռը:

 

Ուժեղ քամին օդ է հանել ինքնաթիռը՝ առանց օդաչուի (տեսանյութ)