Վահան Շիրխանյանը տեղափոխվել էր «Արմենիա» ԲԿ-ի «Դիագնոստիկա» կենտրոն, որտեղից էլ կալանավայրի մեկուսարան. փաստաբան

15:01 • 15.02.16

2015-ի նոյեմբերի 25-ին զինված հանցավոր խմբի գործունեության փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորված ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն այսօր տեղափոխվել է  «Արմենիա» ԲԿ-ի «Դիագնոստիկա» կենտրոն, որտեղ բժշկական հետազոտության ենթարկվելուց հետո տեղափոխվել է կալանավայր:


Այս մասին Tert.am -ն հայտնեց Վահան Շիրխանյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը, ով տեղեկացրեց. «Մենք` փաստաբաններով, հիմա սպասում ենք, որ ստանանք բժշկական այդ հետազոտությունը, նոր դրանից հետո որոշենք»։ Նրան Վահան Շիրխանյանը տեղեկացրել է, որ աջ ոտքում հայտնաբերվել է թրոմբ, բայց փաստաբանները սպասում են պաշտոնական պատասխանին:
Հիշեցնենք, որ պաշտպանական կողմը Վահան Շիրխանյանին Վլադիմիր Ավագյանին անվան բժշկական կենտրոն տեղափոխելու միջնորդություն էր ներկայացրել, բայց  վերջինը տեղափոխվել էր «Դիագնոստիկ» կենտրոն, որտեղ պետպատվերի շրջանակներում կատարվել էր բուժհետազոտությունը:

Վահան Շիրխանյանը տեղափոխվել էր «Արմենիա» ԲԿ-ի «Դիագնոստիկա» կենտրոն, որտեղից էլ կալանավայրի մեկուսարան. փաստաբան