Շվեդիայում փախստականների ճամբարում վեճի ընթացքում մարդ է սպանվել
Շվեդական ոստիկանությունը սկսել է մեկ մարդու սպանության վերաբերյալ նախնական հետաքննություն. վերջինս սպանվել է փախստականների ճամբարում վեճի ընթացքում, գրում է BBC-ն:
Ոստիկանությունը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել շաբաթ Յուսնե քաղաքում, սակայն այլ մանրամասներ չեն ներկայացվել: Տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ զոհը 20-ամյա երիտասարդ է, սակայն հայտնի չէ` ներգաղթյալ է նա, թե ոչ:
Այս պահին հայտնի չէ` ինչն է դարձել վեճի պատճառ, սակայն ենթադրվում է, որ դրան մասնակցել է մոտ 15 մարդ:










